ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սպասելիքներն ավելի մեծ են, քան հնարավորությունները․կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարող մարմին  չէ, պայքարը իրավապահների գործն է, հանձնաժողովի հիմնական անելիքը հայտարարագրերի ուսումնասիրությունն ու վերլուծությունն  է՝  «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը ։

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ նոյեմբերի 19-ին  ընտրել  է  նոր կառույցի առաջին 5 անդամներին: Նրանց  առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և ԱԺ երեք խմբակցությունները։

Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը։ Նա նորընտիր  կազմում միակն է, որ եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

 «Հայտարարագիր չներկայացնելու, կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու համար 2017-2019թթ․հարուցվել և իրականացվել է շուրջ 1000 վարույթ: Դրանց մի մասը կարճվել է, հայտարարատուների մյուս մասն էլ  նախազգուշացվել կամ տուգանվել է», — ասել է հանձնաժողովի նորընտիր անդամը։

Նրա տեղեկացմամբ՝ ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ։  Դատավճիռներ առայժմ չկան։

Ինչո՞ւ է դժվար հիմնավորել ապօրինի հարստացումը, ի՞նչն  է խանգարում հանձնաժողովին ու որո՞նք են լինելու նոր գործողությունները․ հարցերի պատասխանները՝ հարցազրույցում։

Back to top button