ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչքան շատ երեխա, այնքան մեծ աջակցություն. ժողովրդագրական խնդիրների լուծման բանաձևը

Անցյալ տարի Լոռու մարզում առաջին անգամ մահերը գերազանցեցին ծնունդները:  «Դեպոպուլյացիայի փաստը ահազանգ եղավ, որ անհրաժեշտ է  օր առաջ  սկսել ժողովրդագրական իրավիճակի բարելավման  միջոցառումները,- «Ռադիոլուրի հյուրասրահում» հայտարարել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ  Սաիյանը: 

Կառավարությունը  հաստատել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման փաթեթ, որով  2020 թվականի  հուլիսի 1-ից առաջին ու երկրորդ երեխայի  ծննդյան միանվագ նպաստը  գործող 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն համապատասխանաբար կդառնա 300 հազար դրամ:  Սաիյանն ընդգծել է.  «Մենք հասկանում ենք, որ սրանք  ցանկալի արդյունքների չեն բերի, սակայն, կարող ենք ասել, որ մեծ ճանապարհի առաջին քայլերն են»: 

Կառավարությունը ծնելիության խթանման  նպատակով  նոր ծրարգրեր է առաջարկում նաև հիպոթեքային վարկավորման ոլորտում:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close