ԿարևորՔաղաքական

Վազգեն Մանուկյանը գարնանը կմտնի քաղաքական դաշտ

«Վերնատուն» հասարակական- քաղաքական ակումբի այսօրվա համաժողովում Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում վաղուց ի վեր մի հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր զգացվում, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կկարողանան իրար հետ հանդիպել, քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են Հայաստանի առջև:

Համաժողովը, որի հիմնադիրը հենց Վազգեն Մանուկյանն է, տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նա այսօրվա համաժողովի համար երեք հարց է ընտրել` Արցախ, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, պետաիրավական:

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք նույնչափ կարևոր են, բայց վերցրել ենք այս երեք հիմնահարցերը»,- ասել է ակումբի հիմնադիրը:

Իսկ լրագրողներին Վազգեն Մանուկյանն ասել է, որ ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու է: Նախատեսում է գարնանը համագումար անել վերակառուցված ԱԺՄ-ով: «Դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,-նշել է նա:

Back to top button