Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Թվերի ու բանաձևերի հետ ներդաշնակության բանաձևը

Մեխանիկները վստահեցնում են՝ թվերի ու բանաձևերի լեզվով խոսելը շատ հետաքրքիր է։ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում մարդկային հարաբերությունները ջերմ են, անկեղծ ու անմիջական: Մեխանիկներն այստեղ ներդաշնակ են իրենք իրենց, նաև՝ թվերի ու բանաձևերի հետ։ Հենց այդպես էլ ներդաշնակ, հաշտ ու խաղաղ պայմաններում գիտական այս կենտրոնում հաշվարկել ու պարզել են՝ Արցախում ջրամբարների պատվարներն ամուր են: Այստեղ էլ կարող են նման հաշվարկներ անել, սակայն, պատվերներ չունեն: Մեխանիկայի ինստիտուտում առաջարկներ ու լուծումներ ունեն նաև Աջափնյակում սպիտակահողերի վրա կառուցված գերնստվածք ունեցող շենքերի համար: Այժմ դրանք հավաքում են, տարածքը մաքրում ՝ աղտոտելով շրջակա միջավայրը: Մեխանիկայի ինստիտուտի գիտնականները նոր եղանակ են մշակել՝ միջավայրը չաղտոտելու, բայց և արդյունք ստանալու համար:

Back to top button