ԿարևորՔաղաքական

Կողմնակից լինելով արագ բարեփոխումների՝ ուշադիր ենք քաղհասարակության ներգրավվածության հարցում. Լ. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «German Marshall Fund»-ում Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպմանը ելույթ է ունեցել:

«Իմ ելույթի ժամանակ ներկայացրեցի Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ մեր քաղաքական հստակ կամքը ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ, հենց դրան են միտված առաջարկվող օրենսդրական բարեփոխումները։ Իմ խոսքում համառոտ ներկայացրեցի հստակ քայլերից բաղկացած այն օրակարգը, որով մենք Վաշինգտոնում ենք որպես բարեկամական խումբ։ Անդրադարձա նաև արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին։ Վերահաստատեցի մեր հստակ հանձնառությունը կառուցել մեր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա։ Ելույթիս հաջորդող հարց ու պատասխանի շրջանակներում հնչեցին Հայաստան ԵՄ հարաբերությունների, Հայաստան֊ՌԴ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներքաղաքական հարցեր։ Իմ խոսքում հստակ արձանագրեցի, որ մենք, կողմնակից լինելով արագ բարեփոխումների, միաժամանակ շատ ուշադիր ենք և ապահովում ենք քաղհասարակության մշտական ներգրավվածությունը այդ գործընթացում»,-գրել է Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում:

Հայ-ամերիկյան բարեկամական խումբը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում: Պատվիրակության կազմում են Տաթևիկ Հայրապետյանը, Էմդոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը:

Back to top button