ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչ կբացահայտի ջրային ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը

Աժ-ում այս պահի դրությամբ գործում է 3 ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որոնք կոչված են ուսումնասիրել տարբեր ոլորտներ: Ամենաշատ հնչեղությունը ստացել է 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը: Բացի դրանից արդեն գործում են նաեւ մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող քննիչ հանձնաժողովը եւ կարճ ձեւակերպված՝ ջրային ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Վերջին քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ թերությունների եւ ստացված բողոքների հիման վրա  այնքան շատ են, որ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը չի բացառում հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման առաջարկով խորհրդարանին դիմելու հնարավորությունը:

Ինչո՞ւ ստեղծվեց նման հանձնաժողով եւ ի՞նչ բացահայտումների կարելի է սպասել դրանից: «Ռադիոլուր»-ի հյուրասրահում այս հարցերին պատասխանել է Արարատի եւ Արմավիրի մարզերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Back to top button