ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

2021 թվականի գարունը՝ դատաիրավական փոփոխությունները զգալու ժամկետ

Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կառավարությունն արդեն հաստատել է, եւ գործընթացը սկսված է: Ի՞նչ է այն ենթադրում, արդյո՞ք գործող իշխանությունը հրաժարվել է «վեթթինգ»-ի կամ անցումային արդարադատության  մտադրություններից:

«Ռադիոլուրի հյուրասրահում» այս հարցերը պարզաբանել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նա ժամկետներ է նշել, թե երբ հանրությունը կզգա եւ կտեսնի այդ բարեփոխումների արդյունքները:

Ըստ Հովակիմյանի՝ մինչ նոր իշխանությունը նոր կապեր է ձեւավորում միջազգային կառույցներում, պահպանված կապերի շնորհիվ շարունակում են գործել նախկին իշխանության ներկայացուցիչները: Պատգամավորը պարզաբանել է, թե ինչպես է խորհրդարանական մեծամասնությունը պատկերացնում ՍԴ-ի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը  միջազգային պարտավորությունների  ներքո:

Back to top button