ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լեզվի խնդիրների լուծումը պարտադիր ուսուցումից հրաժարվելը չէ. Լեզվի ինստիտուտի տնօրեն

ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը համոզված է, որ հայագիտական առարկաները բուհերում ոչ  պարտադիր դարձնելու օրենսդրական առաջարկը հիմնավոր չէ, բայց նաև չի ժխտում, որ այդ առարկաների պարտադիր ուսուցումը բուհերում չի լուծել հիմնական խնդիրը:

«Եթե մինչև հիմա այդ խնդիրը չի լուծվել, չի նշանակում, որ լավագույն լուծումն այդ առարկաներից հրաժարվելն է»,-«Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Վիկտոր Կատվալյանը:

Նա կարծում է, որ բողոքի ալիքը լավ հնարավորություն է՝ քննարկելու ոլորտի խնդիրները, փոխելու  լեզուն սովորեցնելու մեթոդներն ու  մոտեցումները:

Նշում է այն պատճառները, թե ինչու նախկինում այդ խնդիրը չի հաջողվել լուծել:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում սկսված բողոքի ալիքին միացել է նաև պատմության ֆակուլտետը:

Ուսանողների բողոքը պաշտպանում են նաև այս երկու ֆակուլտետների դասախոսները: Մտահոգությունները կիսում են նաև ԳԱԱ լեզվի, գիտության, պատմության ինստիտուտները:

Back to top button