ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ինչպե՞ս խնայողությունը դարձնել ներդրում

«Կառավարությունը, բաց դռների քաղաքականություն վարելով, արտոնություններ է տալիս արտաքին ներդրողներին։ Դա նշանակում է, որ նրանք որոշակի առավելություններ են ստանում ներքին ներդրողների հաշվին»,-ասում է տնտեսագետ Կարեն Ավագյանը։

Նա անհրաժեշտ է համարում ներքին ներդրումների խրախուսման առանձին հարթակի ձևավորումը։ «Ունենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ փոքր ներդրումներով կարելի է գործ սկսել։ Բազմաթիվ գործարար հնարավորություններ կան, որոնք տեսնել է պետք»,- շարունակում է Կարեն Ավագյանը՝ հորդորելով սեփական գործը սկսել ցանկացող մեր քաղաքացիներին փորձել հասկանալ, թե որ ոլորտն է իրենց մասնագիտական ունակություններին առավել մոտ, ինչ բացեր կան տվյալ ոլորտում, այդ բացերի որ «անկյունում» կարելի է գտնել սեփական տեղը։

Տնտեսագետը խորհուրդներ ունի նաև սպառողական վարկեր ունեցող և վարկային պատմությամբ հպարտացող մեր համաքաղաքացիներին։ «Հայացք Գյումրիից» հաղորդաշարը այս անգամ ներդրումային միջավայրի, ճիշտ խնայելու մշակույթի, նախաձեռնողականության մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button