ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Տնտեսական աճ՝ առանց Ամուլսարի ու Թեղուտի

Կայուն, հավասարակշռված և չափավոր ռիսկային փաստաթուղթ.  «Ռադիոլուրի հյուրասրահում» ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն այսպես է բնորոշել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ հաշվարկներ են դրված 4.9 տոկոս տնտեսական աճի հիմքում: Նշել է, որ  ներքին ու արտաքին մի շարք գործոններով է պայմանավորված տնտեսական աճի կանխատեսումը:

Աճի ցուցանիշում հաշվի չեն առվել անորոշություն արտացոլող գործոնները: Դրանք հանքարդյունաբերության հետ են կապված:

4.9 տոկոս տնտեսական աճի մեջ չեն ներառել, օրինակ, Ամուլսարի   հանքավայրի շահագործման դեպքում, եւ Թեղուտի հանքավայրի  շահագործումից սպասվող եկամուտները:  

Տնտեսական աճին ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նպաստելու է ծառայությունների ոլորտը, երկրորդ տեղում արդյունաբերությունն է լինելու: Կանխատեսվում է, որ շինարարության կշիռը  2020 թվականին  կմնա 2019-ի մակարդակին՝ 6.4 տոկոս:

Գյուղատնտեսության մասնաբաժինը 0.6 տոկոսային կետով կնվազի: Այս ոլորտն ավելի դանդաղ կաճի, քան` արդյունաբերությունն ու ծառայություններն են:

2020 թվականին, ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ, կապիտալ ծախսերն ագրեսիվ են լինելու, հարկային բարեփոխումների փաթեթն էլ  ուղղվելու է ավելի շատ հնարավորությունների՝ աշխատանքի ու արտահանման ստեղծմանը:

Back to top button