ԿարևորՎերլուծական

Որպես հոգևորական, թե՞ որպես հայ․ եկեղեցու սպասավորներին թիրախավորելու վտանգը

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականների սպանությունը հստակ թիրախավորված ահաբեկչություն է համարում։

«Անշուշտ, թիրախավորված էր, որովհետև, դատելով տարածված տեսանյութից, հստակ երևում էր, որ մեքենան պատկանում է Հայ Կաթողիկե եկեղեցուն։ Այսինքն, հարձակվողները միանշանակ գիտեին, թե ում վրա են հարձակվում»,- նշում է արաբագետը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ որպես հայ, որպես հոգևորական, թե՞ որպես մարդասիրական առաքելություն իրականացնող անձինքն են թիրախավորվել Քամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանը։

Ի՞նչ վտանգներ է պարունակում այս հարձակումը հայության համար՝ հետագա հնարավոր թիրախավորման տեսանկյունից։

Արդյո՞ք ականատեսն ենք Մերձավոր Արևելքից քրիստոնյաների հեռացման հստակ քաղաքականության և գիտակցո՞ւմ են գերտերությունները երևույթի քաղաքակրթական վտանգները։

Back to top button