ԿարևորՀասարակություն

Հայաստանում հյուրատուն ունենալու նուրբ արվեստը

67- ամյա Ռիմա Մատինյանն այսօր արդեն «Մագնիտ» կոչվող հյուրատանը հյուրեր վաղուց է ընդունում է, ավելի քան տասը տարի:

Այն ժամանակ դեռ հյուրատնային բիզնեսը զարգացած չէր: 1995 թվականին կառուցված տունը որպես հյուրատուն է ծառայում 2007 թվականից: Այն ժամանակ այնքան շատ էին հյուրերը, որ տանտերը հյուրերին ուղարկում էր հարևան հյուրատներ:

Իսկ հիմա շատացել են հյուրատները ու քչացել հյուրերի թիվը:

Ունեն մշտական հյուրեր։ Տիկին Ռիմայի խոսքով` հյուր ընդունելը նուրբ գործ է, կարևորը հյուրի սրտով շարժվելն է այս գործում` ասում է ու պատմում, որ տարբեր բնավորությամբ հյուրերն են գալիս։

Ամուսնու հետ սիրով ապրել են 40 տարի ու հիմա, երբ երիտասարդ  զույգերի է ընդունում, անմիջապես կարողանում է հասկանալ, թե նրանք ինչ ընտանիք կկազմեն:

Ընտանեկան կյանքում էլ կարևորը համբերությունն է: Տիկին Ռիման իր տուն մտած երիտասարդ ամուսինների հետ սիրով է խոսում ընտանիքի ամրության մասին, հաճախ խորհուրդներ է տալիս. տղամարդը պետք է ուժեղ լինի, կինը՝ համբերատար` ասում է:

Back to top button