ԿարևորՄտքերի խաչմերուկ

Երբ այսօր ծախսում ես վաղվա եկամուտը. վերցնե՞լ, թե՞ չվերցնել վարկ

«Ես չեմ ծախսում այն գումարը,  որն այսօր չեմ աշխատել, իսկ վարկն ապագա եկամուտներն այսօր  ծախսելն է»,-«Արժեքների հեղափոխություն» հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ Վահե Հովհաննիսյանը: 

Նա առաջարկում է մտածել հետևյալ   հարցի շուրջ՝  այն, ինչ ուզում ենք ունենալ, մեզ պե՞տք է,  թե՞ ոչ: «Կան բաներ, որոնց կարիքը չունենք, բայց անհագ ցանկություն ունենք դրանք ունենալու»:

Խնդիրը, ըստ Հովհաննիսյանի, առավել ցայտուն երևում է վիճակագրական տվյալներում:

Վերջին տարիներին Հայաստանում վարկավորման ծավալներն էականորեն մեծանում են։ Ամենաարագն աճում են սպառողական ու հիպոթեքային վարկերը։ ԿԲ տվյալներով՝  վերջին մեկ տարվա ընթացքում  սպառողական վարկերն ավելացել են շուրջ 30, իսկ  հիպոթեքային վարկերը՝  շուրջ 37 %-ով:  Փոխարենը 12  %-ով նվազել է արդյունաբերությանը տրված վարկերի ծավալը։

Վարկերի ծավալի աճից  առաջին հերթին շահում են ներմուծողներն ու բանկային համակարգը՝ ասում է Վահե Հովհաննիսյանը:

Ի՞նչ է շահում կամ կորցնում քաղաքացին,  լա՞վ է,  թե՞ վատ վարկային պորտֆելի նման սրընթաց ավելացումը, խնայել կարողանալը մշակույթի՞,  թե՞ տեսակի  հարց է. այս և այլ հարցերի մասին՝ «Արժեքների հեղափոխություն» հաղորդման ժամանակ: 

Ցուցադրել ավելի
Back to top button