Վերնատուն

«Վերնատուն»․ Ֆուտուրիզմի հիմնադիր Կարա Դարվիշի «նորն» ու «առաջադեմը» մեր օրերում

20-րդ դարի ավանգարդ արվեստի խոշորագույն ու թերևս ամենաինքնատիպ ուղղություններից մեկը՝ ֆուտուրիզմը տարիներ շարունակ դուրս է մնացել ոչ միայն հայ գրականության պատմության տեսադաշտից , այլ այն գրեթե անուշադրության է մատնվել կերպարվեստի ու նաև ՝ ճարտարապետության մեջ: Հայկական ֆուտուրիզմի մասին խոսելիս գրականության մեջ տարիներ շարունակ շրջանառվել է միայն Չարենցի անունը և մոռացվել ու անտեսվել է Հայկական ֆուտուրիզմի ամենավառ ներկայացուցչի ու հիմնադրի՝ Կարա Դարվիշի անունն ու գործունեությունը։ «Դարակ» հրատարակչության «Վերադարձ» մատենաշարով առաջին անգամ տպագրվել է Կարա Դարվիշի «Կյանքի ջութակը» վեպը: Ինչու՞ անտեսվեց ֆուտուրիզմն ու նրա հիմնադիրը հայկական իրականության մեջ, արդիակա՞ն է այսօր Կարա Դարվիշի ֆուտուրիստական «նորն» ու «առաջադեմը» : Զրույց գրականագետ Աշոտ Գաբրիելյանի հետ:

Back to top button