Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի ձայնը»․ Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակի ապամոնտաժման սկանդալ Կրասնոդարի երկրամասում

Հայաստան Համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Հունգարիայի վարչապետի գրասենյակի կողմից կազմակերպված ծրագրով Բուդապեշտի 11-րդ թաղամասի Սուրբոց Հրեշտակաց նորակառույց եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն՝ հոգեշնորհ ծայրագույն վարդապետ հայր Վարդան Գազանճյանի հանդիսապետությամբ: Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի լրագրող Սոսի Սուսանյանի հարցազրույցը հայր Վարդան Գազանճյանի հետ։ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ազգայնական խմբավորումների ջանքերով փորձում են հանել: Հեռախոսազրույց ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Կարապետյան հետ:

Back to top button