Սպորտ

Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Կարուանային

Ռումինիայում մեկնարկած Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ֆաբիանո Կարուանային:

Տուրի մյուս պարտիաներում Անիշ Գիրին հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Վլադիսլավ Արտեմևվին:

Կարյակին-Կորոբով, Լի Քուանգ Լիեմ-Մամեդյարով պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:

Մասնակիցներն այս մրցաշում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 դոլար, կտևի հինգ օր: Այսօր շախմատիստները կխաղան ևս երկուական պարտիա:

Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Սերգեյ Կարյակինի, այնուհետ սևերով` Լի Քուանգ Լիեմի հետ:

Back to top button