ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Զանգեզուրի կոմբինատը ամենախոշոր հարկատուն է, Ալեքսանյանը` տասնյակում չէ

«Այս տարվա առաջին ինն ամսում  խոշոր հարկ վճարողները  765 մլրդ դրամ հարկ  են վճարել, սա 13.5 տոկոսով ավելի է 2018-ի ցուցանիշից»,-  «Ռադիոլուրի  հյուրասրահում»  հայտարարել է  ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների   վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: 

2017-ի ՀՀ-ում գրանցված է եղել 1100 հարկ վճարող, 2018-ին՝ մոտ  1200, իսկ   2019-ին խոշոր հարկ վճարողների թիվը 1490 է:

ՊԵԿ ներկայացուցիչը  խոստացել է, որ հաջորդ տարի Հայաստանում մինչև  2  հազար խոշոր հարկ վճարող կլինի: Հակոբյանը հայտարարել է, որ հարկատուների երևակայությունը շատ հաճախ սահման չունի, ամեն ինչ անում են, որպեսզի հարկ չվճարեն: Սակայն, թե ինչպիսի, մեխանիզմները չի հուշել:

Անդրադառնալով հարցին, թե ինչու առաջին տասնյակում ընդգրկված չէ  Ալեքս Գրիգ ընկերությունը,  պարզաբանել է. «2018 թվականի  չորրորդ եռամսյակում  այս կազմակերպությունը տրոհվել է: Սա է ապտճառը, որ ընկերությունը ներառված չէ   խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում»:

Հակոբյանը վստահեցրել է, որ «Ալեքս Հոլդինգ »-ում ներառված     կազմակեպությունների  վճարած հարկերի հանրագումարով էլ  այս ընկերությունը կհայտնվի խոշոր հարկատուների առաջին հնգյակում:

ՊԵԿ ներկայացուցիչն  անդրադարձել  է  նաև այն հարցին, թե ինչու է «Գազպրոմ-Արմենիան» երկրորդ հորիզոնականից հայտնվել երրորդ  հորիզոնականում:

Back to top button