Մտքերի խաչմերուկ

Եթե չես վստահում, չես էլ կարող կառավարել. Արտակ Չիբուխչյան

Պետությունը պետք է վստահի համայնքներին եւ նրանց ինքնուրույն գործելու ու զարգանալու հնարավորություն տա. «Մտքերի խաչմերուկ»-ում ասել է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։

Ըստ նրա` պետությունը պետք է միայն ձեւավորի ազգային ստանդարտներ եւ հետեւի, որ համայնքների զարգացման ծրագրերը համապատասխանեն այդ ստանդարտներին։ Երբ գործադիրը տալիս է գաղափարը, ձեւակերպում է այն ու ինքն էլ իրագործում, նշանակում է` չի վստահում համայնքներին` ասել է Չիբուխչյանը։ Ըստ նրա` եթե չես վստահում, չես էլ կարող կառավարել։

Back to top button