Վերնատուն

«Վերնատուն»․ Աճող երաժշտական փառատոններ և հանրությանն անհայտ հայ ժամանակակից կոմպոզիտորներ

Ժամանակակից երաժշտությունը այս կամ այն կերպ ներկայանալի է մեզանում, վկա են օր օրի աճող երաժշտական փառատոնները: Ստեղծագործողի ու հանրության միջև հաղորդակցությունը , սակայն կարծես թե մնում է թերի, ոչ լիարժեք, համընդհանուր ուշադրությունից դուրս: Ժամանակակից կոմպոզիտորները և նրանց ստեղծագործությունները մնում են մարգինալ, անճանաչելի… ինչպե՞ս պետք է ժամանակակից հայ երաժշտությունը հաղորդակցվի հանրության հետ, ինչպիսի՞ն պիտի լինի այդ հաղորդակցությունը, փառատոններն, արդյո՞ք բավարար են հանրության հետ լիարժեք կապ ու հաղորդակցություն ստեղծելու համար։ Զրույց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի հետ: Արամ Հովհաննիսյանը սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Լևոն Չաուշյանի (կոմպոզիցիա) և Եվգենի Նոնինյանի (ֆլեյտա) դասարաններում։ 2003-ին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել և ավարտել է Ժնևի Կոնսերվատորիան ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում : Վարպետության դասեր է ստացել մի շարք հանրահայտ կոմպոզիտորներից: Շվեյցարիայի Երաժիշտների Միության անդամ է: Արամ Հովհաննիսյանը բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է, նրա ստեղծագործությունները հնչել են մի շարք միջազգային նախագծերում և փառատոններում, համագործակցել է նշանավոր երաժիշտների և խմբերի հետ: 2019 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտորն է:

Ցուցադրել ավելի
Back to top button