ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ինչպես խոհարարից դառնալ սրահի ղեկավար. գործատուի խորհուրդները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Այսօր գործունեություն իրականացնող շատ ընկերություններում, հիմնարկներում գործատուները կարեւորում են արտադրության աճը, ֆինանսների կառավարումը, մարքեթինգային նորարարությունները՝ այն դեպքում, երբ ձեռնարկությունների, ընկերությունների կառավարման այնպիսի կարևոր բաղկացուցիչներ, ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, երբեմն թույլ օղակ են դառնում կառավարման ընդհանուր համակարգում:

«Արտ Լանչ», «Արտ-հյուրատներ» ցանցի ղեկավար հիմնադիր Բակուր Մելքոնյանը կարծում է, որ այսօր գործատուի մտածողությունը փոխվել է, եւ գործատուն ինքն է կարեւորում իր աշխատակցի կրթության բարելավումը, նպաստում կարիերայի աճին: Գործարարը վստահ է, որ մտածող, ինքնակրթվող աշխատակից ունենալը բիզնեսի հաջողության բանալին է:

Զարգացած երկրներում գործատուները հրաժարվում են «մարդկային ռեսուրսներ» ձեւակերպումից, եւ այն փոխարինում են «մարդկային կապիտալով»՝ նկատի ունենալով, որ ռեսուրսը ենթադրում է մաշվելու և ավարտվելու, իսկ կապիտալը շատանալու և աճելու հատկություն, որից էլ կախված է տվյալ բիզնեսի հաջողությունը:

«Արտ Լանչ», «Արտ-հյուրատներ» ցանցի ղեկավար հիմնադիր Բակուր Մելքոնյանը թեմայի շրջանակում խոսել է նաեւ՝ թե ի՞նչ սկզբունքներ է հաշվի առնում տնօրենը աշխատակիցների ընտրելու հարցում, եւ հորդորել պատրաստված ներկայանալ հարցազրույցին:

Back to top button