Մասնագիտություն

«Մասնագիտություն»․ Քիմիկոս. ոչ մոդայիկ, բայց չափազանց կարևոր մասնագիտություն

Խորհրդավոր, հանելուկային, բայց անչափ հետաքրքիր է քիմիկոսի մասնագիտությունը: Մասնագիտություն, որ չունի սահմաններ, մասնագիտություն, որտեղ կարելի է ազատորեն ստեղծագործել, մասնագիտություն՝ լի նոր բացահայտումներով: Այսօր անհնար է պատկերացնել կյանքն առանց քիմիայի: Մենք ապրում ենք քիմիայի դարում՝ յուրաքանչյուր քայլի հանդիպելով քիմիական արդյունաբերության արտադրանքի, որի պատրաստման մեջ հիմնական դերը քիմիկոսներինն է: Սիրո՞ւմ եք քիմիկոսի մասնագիտությունը, գրավի՞չ է այն, ինչպիսի՞ն է ժամանակակից քիմիան, ինչո՞վ են զբաղվում ժամանակակից քիմիկոսները, ի՞նչ անեն, որ քիմիան դառնա ավելի գրավիչ, ի՞նչ հեռանկարներ է բացում Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետն ուսանողների առաջ, ինչո՞ւ երիտասարդներին այսօր չի հետաքրքրում քիմիկոսի մասնագիտությունը, ինչպիսի՞ ապագա կարող է կառուցել ապագա քիմիկոսը: Զրույց Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Տարիել Ղոչիկյանի հետ:

Back to top button