ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հերթն ԱՄՆ Սենատինն ու նախագահինն է. Արփի Վարդանյան

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը մեծ ձեռքբերում է համարում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա բանաձեւի ընդունումը պայմանավորել է եւ հայկական լոբբինգի, աշխատանքով և ժամանակի առումով քաղաքական նպաստավոր հանգամանքներով: 

«Բոլորը հասկացել են, որ դա շատ վաղուց պետք է ընդունվեր, որ եթե չդատապարտենք, նույնը կկրկնվի, ու մենք տեսնում ենք, որ նույնն այսօր կատարվում է քրդերի հետ»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանն: Սա միայն Հայոց ցեղասպանության մասին չէ, այլ բոլոր ցեղասպանությունների:

Ներկայացուցիչների պալատում այս բանաձևի ընդունումը լավ հիմք է, որ Սենատում էլ այն ներկայացվի քվեարկության, իսկ ԱՄՆ նախագահն էլ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում օգտագործի ցեղասպանություն եզրույթը՝ կարծում է Արփի Վարդանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button