Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի ձայնը»․ Մենք ժողովրդի հետ ենք և կիսում ենք նրա մտահոգությունը, ընդվզումը և պոռթկումը. Արամ Ա կաթողիկոս

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի տարբեր շրջաններում շարունակվող բողոքի վերաբերյալ հայտարարություն է արել: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել է հանրապետության նախագահ Միշել Աունիին: 1848-1849 թվականների Հունգարիայի ազատագրական պայքարին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին գնդակահարված տասներեք նահատակներից երկուսը՝ Էռնո Քիշը և Վիլմոս Լազարը հայ էին: Ամեն տարի Վեսպրեմում տեղի է ունենում հիշատակության միջոցառում՝ Արատի հերոսների Էռնո Քիշին և Վիլմոշ Լազարին նվիրված հրապարակում։ Այս տարի միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նոր հուշարձանի բացման արարողություն, որի հեղինակը ճանաչված քանդակագործ Աշոտ Բաղդասարյանն է։ ՌԴ Տուապսե քաղաքում հիմնված «Նարե» և «Արենի» պարախմբերը ղեկավարում էր պարուսույց Արմեն Թադևոսյանը: Աշխատանքային 8 տարիներից հետո նա վերադարձել է Հայաստան: Ինչպիսի՞ դժվարություններ ունեն ՌԴ -ում ապրող հայերը, ի՞նչ աշխատանքներ պետք է տանել հատկապես պատանիների հետ և ինչպե՞ս պարուսույցը որոշեց վերադառնալ Հայաստան:

Back to top button