ԿարևորՄտքերի խաչմերուկ

Համայնքը պետք է որոշի՝ ի՞նչ է ուզում և ո՞ւր է գնում

Ամեն համայնք պետք է ձևակերպի իր անելիքը ու որոշի, թե ուր է գնում: Թե ինչպես է գնում, հարցի մյուս կողմն է:  «Ենոքավանի հանրապետություն» հաղորդաշարի հեղինակ Արտակ Չիբուխչյանը խոսել է համայնքների զարգացման խնդիրների  մասին:

Նրա կարծիքով՝  համայնքը միավորում  է մարդկանց,  որոնք  ունեն ընդհանուր հոգսեր, ուրախություններ ու պարտականություններ: Հիմքը կանխորոշված համաձայնություններն են: «Ամեն համայնք պետք է ձևակերպի իր անելիքը, բոլոր համայնքները չեն կարող նույն կերպ զարգանալ, պետք է հաշվի առնել յուրաքանչյուրի առանձնահատկությունը», -ասում է Արտակ Չիբուխչյանը: Պետությունը, նրա խոսքով, պետք է սահմանի կանոններ, բայց չխառնվի համայնքների գործերին:

Back to top button