ԿարևորՄտքերի խաչմերուկ

Աշխատե՞լ, թե՞ փող աշխատել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Գործազրկությունը հաղթահարելու ճանապարհներից  մեկը աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելն է՝ կարծում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը:

Պետք է հասկանանք, որ աշխատում ենք ոչ թե մեզ համար, այլ հանրության՝ ասում է Հովհաննիսյանը: «Պետք է խրախուսենք աշխատանքը, հանրային հարաբերություններում տեղ տանք ոչ թե  մարդկանց, որոնք շատ փող ունեն, այլ նրանց, որոնք մեծ ներդրում ունեն հանրային բարիք ստեղծելու մեջ», -ասում է Հովհաննիսյանը:

2019-ի երկրորդ եռամսյակի տվյալով՝  գործազրկության ցուցանիշը 2.5 տոկոսով նվազել է: «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակը կարծում է՝ պատճառները  մի քանիսն են.  ձեռնարկատերերը հակված են գրանցել իրենց աշխատողներին ու ավելի բաց աշխատել, վերջին մեկ տարվա ընթացքում  շատ ներդրումներ են արվել փոքր ու միջին բիզնեսում:

Մյուս տեսանելի փոփոխությունը, ըստ Հովհաննիսյանի, կապահովի Հարկային օրենսգրքով նախատեսված և հունվարից ուժի մեջ մտնող դրույթը, որով  մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն հարկային պարտավորություններից:

Back to top button