ԿարևորՀասարակություն

Աշխատանքի շուկայի հիմնական այցելուներն ուսանողներն էին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Զբաղվածության պետական գործակալությունը Տնտեսագիտական  համալսարանի հետ համատեղ կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես, ֆինանսական և ապահովագրական, տեղեկատվության և կապի, հյուրանոցային բիզնեսի մասնագետների պահանջարկ ունեցող առաջատար ընկերությունների մասնակցությամբ:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի գործատու, այդ թվում առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ:

Աշխատանքի շուկայի հիմնական այցելուներն ուսանողներն էին:

Back to top button