Վերնատուն

«Վերնատուն»․ Ոչ բոլոր բառերը պետք է և կարելի է թարգմանել. թարգմանիչ Արամ Օհանյան

Հաղորդումն անդրադառնում է թարգմանական խնդիրներին. մասնավորապես՝ տերմինաբանությանը։ Արդյո՞ք բոլոր տերմիններն են թարգմանելի և արդյո՞ք լիովին արդարացնում է իրեն հայերեն տերմինաբանությունը։ Զրույց գեղարվեստական, տեխնիկական ու սինխրոն թարգմանության փորձառու մասնագետի ՝ թարգմանիչ Արամ Օհանյանի հետ: Արամ Օհանյանը երկար տարիներ համագործակցում է ռուսական խոշորագույն հրատարակչությունների հետ, ինչպիսիք են՝ «Էկսմո», «Ազբուկա» և այլն՝ անգլերենից ռուսերեն թարգմանելով Սարոյանի, Բրդեբերիի, Ափդայքի և այլ գրողների ստեղծագործությունները: Ա. Օհանյանը հայերենից ռուսերեն և անգլերեն է թարգմանել Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի, Լևոն Խեչոյանի, Վահան Հովհաննիսյանի ստեղծագործությունները:

Back to top button