ԿարևորՊաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության` նույն օրը վարչապետը կվերադառնա Երևան:

Ցուցադրել ավելի
Back to top button