ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հյուսիսային պողոտայի խնդիրը՝ անցումային արդարադատության փուլ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հյուսիսային պողոտայի խնդիրների, պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցը  անցումային արդարադատության փուլերից մեկն է՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԱԺ պատգամավոր , «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Օրերս խորհրդարանում այս թեմայով հրավիրված լսումներն,  ըստ նրա, գործընթացն ուսումնասիրելու  առաջին քայլն են:

Պատգամավորի խոսքով՝  Հյուսիսային պողոտայի խնդիրները դառնալու են  փաստահավաք խմբի ուսումասիրության առարկա, որի ձևավորումը նախատեսվում է 2020թ-ի սկզբին, դատաիրավական բարեփոխումների ծրագրով:

«Մեր նորանկախ պատմության մեջ մի քանի դրվագներ կան, որոնք չեն կարող շրջանցվել՝ 96 թվական,  հոկտեմբերի 27, 2004, 2008  թվականներ և 2000-2006 թվականների  ընթացքում սեփականության իրավունքի զանգվածային խախտումներ:  Այս ամենին գնահատական չտալ հնարավոր չէ, բայց ամեն գնահատական միանգամից տանելու է քաղաքական շահարկումների դաշտ», — ասել է պատգամավորը:

Ի՞նչ է հաջորդելու լսումներին,  ինչպե՞ս են  վերականգնվելու խախտված իրավունքները, ո՞վ է փոխհատուցելու սեփականությունից հարկադիր զրկված քաղաքացիներին և ինչպե՞ս. այս հարցերի մասին՝ հարցազրույցում:  

Ցուցադրել ավելի
Back to top button