Հաղթողը

«Հաղթողը»․ Խենթերի ու երազողների ժամանակը. Իռլանդացու և հայի արմատներով Լարիսա Հովաննիսյանը փոխում է հեռավոր համայնքների կյանքը

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը իռլանդացու ու հայի արմատներ ունի․ մայրը հայուհի է, հայրը՝ իռլանդացի։ Ներկայանալիս, սակայն, շեշտում է, որ հայ է՝ իռլանդացու արմատներով։ ԱՄՆ-ում ուսանած Լարիսան, մասնակցելով «Դասավանդի՛ր, Ամերիկա» ծրագրին ու աշխատելով տեղի դպրոցներից մեկում, 23 տարեկանում որոշեց հիմնել ծրագրի հայկական տարբերակը։ Ինչպես ինքն է նշում՝ 300 մարդու հետ է հանդիպել, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանա։ Ամեն ձախողված հանդիպում ավելի էր մոտիվացնում աղջկան հասնել երազանքին։ Հայաստանի ու աշխարհի ամենահեղինակավոր բուհերն ավարտած ուսանողները գնում են հայկական հեռավոր համայնքներ՝ փոխելու ճակատագրեր, քանի որ հավատում են, որ հիմա է խենթերի ու երազողների ժամանակը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close