ԿարևորՄտքերի խաչմերուկ

Մասնագիտություն, որը թռիչք է ապահովում բոլոր բնագավառներում

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Գյումրիում բացվել է ավիամոդելային խմբակ․ մի խումբ համախոհների ջանքերով հիմնված խմբակը ստեղծումից երեք տարի անց ունի հաջողություններ ու հանրապետական մրցույթների ժամանակ նվաճում է մեդալներ։ Խմբակում պատանի գյումրեցիները ստեղծում են նաև անօդաչուներ ու սկսում ուսումնասիրել հրթիռաշինություն։

 «Հաշվի առնելով Հայաստանի հնարավոր մարտահրավերները պարզապես անհրաժեշտ է ունենալ այդ բնագավառի մասնագետներ»՝ կարծում է Գյումրիի ավիամոդելային խմբակի համահիմնադիր, տնտեսագետ Կարեն Ավագյանը։

Նրա համոզմամբ, պետական համակարգի կողմից այսօր գովազդվում են գրավիչ ծրագրեր, որոնք չափազանց կարևոր են պետության զարգացման համար, սակայն Էլեկտրոնային միջոցներով կառավարվող ուսումնական պրոցեսներին զուգահեռ անհրաժեշտ է դպրոցներ վերադարձնել մետաղամշակումը, փայտամշակումը։

«Երեխայի մատները նյութի հետ պետք է աշխատեն, դետալ ստեղծեն հաստոցի վրա։ Որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, այդ հմտությունները անհրաժեշտ և կիրառելի են լինելու։ Մեր աշակերտները, վստահ եմ, վաղը ցանկացած բնագավառում, որտեղ որևէ գործիք կօգտագործվի, համոզված կմոտենան և կկատարեն իրենց առաջադրված գործիքները»,– նշում է նա։

Կարեն Ավագյանի խոսքով՝ ավիամոդելավորումն առաջին հերթին սեր է երկնքի նկատմամբ, որը տալիս է նաև այլ բնագավառներում թռիչք իրագործելու հնարավորություն։

«Չեք գտնի ավիամոդելավորմամբ զբաղված որևէ մարդ, որը կյանքում հաջողությունների չհասնի», – նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը։

Ցուցադրել ավելի
Back to top button