ԿարևորՄտքերի խաչմերուկ

Սևագործ բանվորի գործը թողնենք տեխնոլոգիաներին ու նոր բան հնարենք. Ա. Չիբուխչյան

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակ  Արտակ Չիբուխչյանը համոզված է, որ  տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացումը մարդկանց ստեղծագործելու հնարավորություն է տալիս:

«WCIT-ի ժամանակ հետաքրքիր հարց  հնչեց.  տեխնոլոգիաները զարգանում են, մեկ ռոբոտը 1000 մարդու փոխարեն է աշխատում: Ինչի՞ է դա հանգեցնելու, ի՞նչ պետք է անել:  Իրականում բոլորին պետք է ապահովել, այնպես անել, որ մարդը սնվելու,  կրթվելու, առողջության մասին հոգալու խնդիր չունենա:  Այդ ժամանակ մարդը կսկսի մտածել,  նոր բանով զբաղվել ու նոր բան հնարել: Սևագործ բանվորի գործը տեխնոլոգիաները կարող են անել, իսկ ազատ ժամանակը մարդը կարող է տրամադրել  հարևանի, ընկերների հետ շփվելուն և մտածելուն,  թե ինչով կարող է զբաղվել: Արդյունքում՝  նոր բան կհնարի: Ստացվում է,  որ ՏՏ-ն  եկել է օգնելու մարդուն,  որ նոր բան հնարի»,- ասում է Չիբուխչյանը:

Նրա  համոզմամբ՝  ինչպես ամեն նոր բան, այնպես էլ ՏՏ ոլորտի զարգացումը,  իր հետ նոր մարտահրավերներ է բերում, բայց նորամուծություններից պետք է նաև լավը վերցնել: Չիբուխչյանը հորդորում է մտածել այն մասին, թե ինչ կլիներ,  եթե այսօր էլ  մարդիկ պատերազմեին, ինչպես Վարդան Մամիկոնյանի ժամանակ:

Back to top button