ԿարևորՀասարակություն

Աննախադեպ ծավալի ձեռքբերումներ ստվերի դեմ պայքարում

Բավարարված եմ վերջին մեկ ու կես տարում ՊԵԿ-ի աշխատանքով՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է: Միկրոմակարդակում, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է լուծվեն: Այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է` այդ լուծումներն իրականցնելու համար»,- նշել է նա:

Ստվերի դեմ պայքարը կառավարության օրակարգում է մնում . «Մեկ ու կես տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք, աննախադեպ ծավալի ձեռքբերումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այդ հաջողությունները առավելագույնը չենք համարում, և մենք պետք է հետևողականորեն շարժվենք այդ ճանապարհով»,- ասել է նա:

Back to top button