ԿարևորՀասարակություն

Սփյուռքից միակողմանի օգնության էջն արդեն փակված է. Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Նա հանդիպում է գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդական շրջանակների հետ, քննարկում համայնքային խնդիրներին ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղիները: Գլխավոր հանձնակատարը մասնակցելու է նաև Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տարեկան համաժողովին:

ԱՄՆ աշխատանքային այցի առաջին օրը Զարեհ Սինանյանը սկսել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ և նրանց ներկայացրել հանձնակատարի գրասենյակի տեսլականն ու կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները՝ հայտնում է գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Կողմերը քննարկել են հայրենադարձությանը, սփյուռքին հայրենիքի կյանքում ներգրավելու գործընթացների դյուրացմանը, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը, Հայաստանի մարզերի համաչափ զարգացմանն ու վերաբնակեցմանն առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը նշել է , որ Հայաստանը հիմա ներդրումների կարիք ունի, և սփյուռքից միակողմանի օգնության էջն արդեն փակված է: Հատկապես կարևորվել է սփյուռքի մասնագիտական ներուժը և լավագույն մասնագետների ներգրավումը Հայաստանի տարբեր ոլորտներում: Համագումարը քննարկված հարցերի իրագործմանը մասնակից դառնալու պատրաստակամություն է հայտնել:

Back to top button