Հասարակություն

Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը ԱՄՆ-ում. ներկայացնում է ամերիկահայ պատմաբանը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում հոկտեմբերի 22-ին տեղի կունենա մեթոդաբանական սեմինար, որն անց է կացնելու ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ, Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը:

Նա հանդես է գալու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը Միացյալ Նահանգներում և ցեղասպանության թեմայի լուսաբանումը ամերիկահայ մամուլում» թեմայով դասախոսությամբ:

Արամ Արքունը հայ ժամանակակից պատմության մասնագետ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, թարգմանել է նաև գրքեր և հոդվածներ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով: Նա դասավանդել է Նյու Յորքի, Կալիֆորնիայի և Միչիգանի Էն Արբորի համալսարաններում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:

Back to top button