ԿարևորՀասարակություն

Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների կատարումն «Իմ քայլի» նախընտրական խոստումներից է

ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում իր նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

«Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների կատարումը, կուսակցությունների դերի բարձրացումը, դրանց կայացմանն ու անկախությանն օժանդակող համակարգերի ստեղծումը, կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը մեր նախընտրական խոստումներից էին։

Հետաքրքրված ենք լսել թեմայի վերաբերյալ արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական շրջանակների և ուրիշների կարծիքները»,- գրում է նա :

Back to top button