ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Եթե ԱԺ-ն 100 տոկոսով էլ իմանար, որ ՍԴ-ն դիմումը մերժելու է, էլի կգնար այս ճանապարհով. պատգամավոր

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եթե գործընթացի ձախողման չափման միավոր համարում ենք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը, ապա, այո, մեր նախաձեռնությունը ձախողվել  է: Եթե գործընթացի հիմքում դնում ենք

դատարանի  անաչառությունը  պաշտպանելը, ապա գործընթացը ձախողված չէ:

«Ռադիոլուրի հյուրասրահում» ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ  Սուրեն  Գրիգորյանն անդրադարձել է  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշմանը: Նա խորհրդարանում այս հարցի հիմնական զեկուցողն էր:

Պատգամավորի  գնահատմամբ՝  մերժման հիմքերը զուրկ են իրավական հիմնավորվածությունը, որպես նախադեպ վտանգավոր են ապագայի համար:

Խորհրդարանը ձեռքերը ծալած չի նստելու՝ վստահեցրել է Գրիգորյանը, բայց  չի մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու:

«Բոլոր գործընթացները լինելու են իրավունքի և Սահմանադրության  տրամաբանություն մեջ և չեն լինելու ծածուկ», -ասել է Գրիգորյանը:

Պատգամավորից հետաքրքրվել ենք նաև, թե ինչու են այս հարցում սկզբունքորեն  տարբերվում խորհրդարանի և նրա ընտրությամբ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի մոտեցումները, ինչու են որոշ փորձագետներ խոսում գործընթացը նախաձեռնողների պատասխանատվության մասին:

Back to top button