ԿարևորՄշակույթ

ՅՈԻՆԵՍԿՕ-ն կնշի Թումանյանի և Կոմիտասի հոբելյանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում հանդես կգա ելույթներով։ Ֆեյսբուքյան իր էջում նախարարը գրել է.

«Վաղը Փարիզում ՅՈԻՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշելու ենք մեր երկու մեծերի` Թումանյանի և Կոմիտասի հոբելյանները: ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է ցուցահանդես և համերգ: Համերգից և ցուցահանդեսից առաջ հանդես եմ գալու ելույթներով»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ժամանակ որոշում էր ընդունվել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում։

Back to top button