Ինչո՞ւ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճեց հեծանիվների հանդեպ հետաքրքրությունը, ինչո՞ւ է հեծանիվ վարելը դարձել նորաձև, արդյո՞ք հեծանվով երթևեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ տարբերակներից է, ինչպե՞ս Հայաստանում զարգացնել և մասսայականացնել հեծանվասպորտը, տարիների ընթացքում հայկական հեծանվային սպորտի պատմության մեջ ի՞նչ մեծ նվաճումներ են գրանցել հայ մարզիկները, ինչպե՞ս տիրապետել հեծանիվ վարելու կարևոր և առողջարար հմտությանը. հաղորդումն անդրադառնում է Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Զրույց հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ՝ Մարտին Շարբաթյանի հետ:
Նմանատիպ հոդված


Երբ միաձուլվում են բարձր կատարողական վարպետությունն ու երաժշտական ճաշակը․ «Հատվող եթեր»
16 Հունիսի, 2022, 17:24


Վաղեմի երազանք, որը փոխեց գյումրեցի հարյուրավոր փոքրիկների կյանքը․ «Հատվող եթեր»
9 Հունիսի, 2022, 16:42


Գեղարվեստական թարգմանությունը՝ խոսքի արվեստ, ստեղծագործական գործընթաց ․ Հատովող եթեր»
19 Մայիսի, 2022, 18:08
Կարդացեք նաև
Close