ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հարցաքննության հրավիրելը դեռ չի նշանակում ռեպրեսիվ մեթոդ. Ա. Փամբուխչյան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Քաղաքական հետապնդումների էջը 1.5 տարի առաջ է փակվել Հայաստանում: Հայաստանում լինելու են միմիայն քրեական օրենսգիրքը խախտածների նկատմամբ հետապնդումներ»,-«Ռադիոլուր»-ի հյուրասրահում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Հրայր Թովմասյանի նկատմամբ իրավապահների ձեռնարկած գործողություններին նա չի շտապում գնահատական տալ: Քննչական գործողություններ են կատարվել ՍԴ շենքում եւ ՀՀԿ գրասենյակում, ԱԱԾ հարցաքննության են հրավիրվել Հրայր Թովմասյանի հարազատները:

«Հարցաքննության հրավիրելը օրենքի շրջանակում դեռ չի նշանակում ռեպրեսիվ մեթոդ»,- ասել է Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանությունն անցել է ՍԴ նախագահի խնդիրը ուժային մեթոդով լուծելու քայլերին: ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս պատգամավորը չի օգտագործում «ճգնաժամ» ձեւակերպումը: Իրավիճակը նա ընկալում է որպես խնդիր, որը վաղ թե ուշ լուծում է ստանալու բացառապես իրավական ճանապարհով:

Արմեն Փամբուխչյան. «Ինչքան էլ իրենք փորձեն կառչած մնալ այդ աթոռից, ինչքան էլ Հրայր Թովմասյանը փորձի կառչած մնալ իր աթոռից եւ սպասարկել ինչ որ մարդկանց շահերը, դա չի ստացվելու: Հայաստանի ՍԴ մասին է խոսքը եւ այնտեղ պետք է լինեն միմիայն օրինական, անաչառ դատավորներ: Այդ կառույցը ընդհանրապես պետք է զերծ լինի քաղաքականությունից»:

Back to top button