ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը

ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության բնագավառում միության  անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրով: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել փաստաթղթի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք):

Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:

«Կենսաթոշակը վճարվելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը` անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին որ պետության տարածքում է բնակվում անձը», –նշել  է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նոր համաձայնագիրը տարածվելու է միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի անցնող քաղաքացիների վրա։ Մինչ այդ կենսաթոշակառուները կշարունակեն վճարվել ներկա կարգով։

ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է 1992 թվականի համաձայնագիրը, համաձայն որի` կենսաթոշակը նշանակում և վճարում է այն պետությունը, որտեղ տվյալ պահին բնակվում է թոշակառուն` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը:

Back to top button