ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ճիշտ օգտագործել Գյումրիի «թրենդը»

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հոգևոր, մշակութային մայրաքաղաքում կրկին եռուզեռ է․ Գյումրին հոկտեմբերի 17–ին պատրաստվում է ընդունել պատվավոր հյուրերի։ Այս անգամ քաղաքը կհյուրընկալի «Ավրորա» ֆորումի մասնակիցներին: Ընդամենը շաբաթներ առաջ էլ Գյումրին Անկախության տոնակատարությունների կենտրոնն էր։

Քաղաքի զբոսաշրջային վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից իշխանությունների այս քաղաքականության դրական ազդեցությունն արդեն նկատելի է։ «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը, սակայն, համոզված է, որ հօգուտ քաղաքի անհրաժեշտ է ճիշտ օգտագործել Գյումրիի՝ «թրենդային» լինելու պահը։

Back to top button