ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հեղափոխությունից հետո գայթակղություն է եղել «կացնով» տարանջատել բիզնեսը քաղաքականությունից. Հ. Գևորգյան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ընդունված է որակումներ տալ բյուջեի նախագծերին: Նախորդ տարիներին ունեցել ենք «սոցիալական», «խնայողական», «իրատեսական» և այլ բյուջեներ: 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը պատրաստ է, այն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի:

Թեեւ փաստաթղթում կան «աննախադեպ» գնահատվող ցուցանիշեր, բայց նախագիծը ոչ պաշտոնական անվանում դեռ չի ստացել: Լավ ապրելո՞ւ բյուջե է, թե՞ վատ՝  «Ռադիոլուր»-ը հարցն ուղղել է ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանին:

Եթե նախորդ 10 տարիների բյուջեներում կանխատեսվում էր շուրջ 4 տոկոսի գնաճ, ապա հաջորդ տարվա համար այդպիսի կանխատեսում չկա:

«Եթե համաշխարհային շուկայում, միջազգային տնտեսության մեջ ինչ-որ ցնցումներ չլինեն, որոնց նախադրյալները չեն երեւում, ներհայաստանյան պատճառներով գնաճ լինել չի կարող: Չի լինելու այդ գնաճը», — ասել է Հայկ Գեւորգյանը:

Պարզվում է՝ «շատ մեծ է եղել գայթակղությունը՝ «կացինով» տարանջատել մեծ բիզնեսը քաղաքականությունից», բայց իշխանությունը հեղափոխությունից հետո ընտրել է այլ ճանապարհ:

Պատգամավորի հետ խոսել ենք նաև այս տարվա «պրոֆիցիտի» մասին, հետաքրքվել, թե ինչպես է առաջացել բյուջեի ծախսերի ավելցուկը:

Back to top button