ԿարևորՀասարակություն

Արսեն Թորոսյանը՝ թունավորված երեխաների մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ է հիմա Հայաստանում չեմ, բայց ամբողջությամբ հետևում եմ իրադարձություններին և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից հոսպիտալացվել է 25 երեխա։

Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 5 երեխա, 20-ը առողջացմամբ տուն են ուղարկվել։

Հոսպիտալացված 5 երեխայի վիճակը գնահատվում է թեթև։ Նրանք ստանում են համապատասխան բուժում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։

Back to top button