ԿարևորՄիջազգային

Չինաստանի պահանջը Թուրքիային. դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրության հետ միավորի ջանքերը Մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը կտրականապես դեմ է միջազգային հարցերը  ուժի կիրառմամբ լուծելուն»,-նշել է ՉԺՀ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը՝ հերթական ճեպազրույցում:

«Գտնում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում եւ վերադառնա խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Գեն Շուանը:

Back to top button