ԿարևորՄիջազգային

Թուրքիան` ամերիկյան պատժամիջոցների տակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու և այդ երկրի տարածք ներխուժելու պատճառով: Հայտարարությունում, որը տարածել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, մասնավորապես նշված է.

«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որպեսզի պարտադրի Թուրքիային Սիրիայի հյուսիսարևելքում ռազմական հարձակումը դադարեցնել և հրադադարի ռեժիմի անցնել: Հրամանագիրը ֆինանսների նախարարությանը և Պետքարտուղարությանը հնարավորություն է տալիս դիտարկել պատժամիջոցների կիրառումը և կիրառել դրանք մասնավոր անձանց, կազմակերպությունների կամ այն անձանց նկատմամբ, որոնք կապված են են Թուրքիայի կառավարության հետ և մասնակցում են Սիրիայի հյուսիս-արևելքում խաղաղությանը, կայունությանը, քաղաքացիական անձանց անվտանգությանը խոչընդոտող գործողություններին»:

Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

.

Back to top button