ԿարևորՎերլուծական

Թուրքական անպատժելիության վտանգը Հայաստանի համար

Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր

Ըստ Սիրիայից ստացվող տեղեկատվության, Թուրքիան՝ տալով ընդամենը երկու զոհ, կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Քրդերը նահանջում են, իսկ նախագահ Ասադի բանակը շարժվում է դեպի հյուսիս՝ թուրքական բանակին ընդառաջ: Աշխարհաքաղաքական իմաստով Մոսկվան հասավ իր նպատակին՝ իր հովանավորության տակ առնելով քրդերին և Վաշինգտոնին ներկայացնելով՝ որպես անհուսալի դաշնակից, նշում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Փորձագետը միաժամանակ մտավախություն ունի, որ Սիրիայից հետո ուշադրությունը կարող է սևեռվել հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Անկարան հերթական անգամ կարող է օգտագործել հակաահաբեկչական պայքարի պատրվակը։

Հայկ Գաբրիելյանի համոզմամբ, թեկուզ տեսական, բայց Հայաստանի համար վտանգները անհրաժեշտ է ճիշտ գնահատել։

Back to top button