ԿարևորՄիջազգային

Քիմ Քարդաշյանի ամուսինը քրիստոնեություն է ընդունել

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, հաստատել է իր՝ քրիստոնություն ընդունելու մասին լուրերը:

Այս մասին հայտնում է Dailymail-ը` նշելով, որ 42-ամյա ռեփերը հանգստյան օրերին գտնվել է Վաշինգթոնում, որտեղ նա անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և իր՝  «Jesus is KIng» ալբոմի լսումների ժամանակ հայտնել լուրի մասին:

Քանյեն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ մեծացել է քրիստոնեական ընտանիքում, սակայն երբեք որեւէ կրոն չի դավանել: 

Back to top button