ԿարևորՄշակույթ

Քամիշլիում այնքան բարձր են գոռացել, որ Նույսաբինում թուրքական զորքը իրար է խառնվել

Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերը:

Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը երեկ երեկոյան հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման մասին: Համաձայնագրում նշված է, որ թուրքական գրոհին հակազդելու և առաջխաղացումը կանխելու համար սիրիական կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժը՝ SDF-ն և Սիրիայի կառավարական ուժերը գործում են համատեղ: Սիրիական բանակը մուտք է գործելու և տեղակայվելու է սիրիական-թուրքական սահմանի ողջ երկայնքով:

«Ասում են Քամիշլիում այնպես բարձր են գոռացել մարդիկ, երբ լսել են SDF-ի և Դամասկոսի հաջող բանակցության մասին, որ Նույսաբինում թուրքական զորքը իրար է խառնվել՝ մտածելով, որ ժողովուրդը դեպի իրենց է գնում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ Քամիշլիում և Հասակայում մարդիկ դուրս են եկել փողոց և նշել սիրիական բանակի գործողությունների սկիզբը թուրքական բանակի դեմ:
«Հետաքրքիր բան է կյանքը, մի քանի տարի առաջ երգ ու պարով նշում էին սիրիական բանակից ազատվելու հանգամանքը, իսկ հիմա նշում են այդ նույն բանակի վերադարձը… »,- գրել է նա:

Back to top button