ԿարևորՊաշտոնական

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան` տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Համաձայն հաղորդագրության՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանից։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։ Գեորգի Գախարիան 2017 թվակասին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։

Back to top button